Իտալիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Իտալիայում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են կիրակի UTC ժամանակով 23.34-ին Հռոմից 111 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվում է 2 կմ խորությամբ:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: