Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամը արդյունավետ ձևով համագործակցում է Արցախի ներդրումային հիմնադրամի հետ:
Փորձում ենք ձևավորել արցախյան ապրանքանիշների բրենդը. Ա. Ավակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Արցախպրես»-ի այն հարցին, թե արդյունքներ կա՞ն Հայաստանի զարգացման հիմնադրամի և Արցախում արտահանմամբ զբաղվող ընկերությունների միջև, Ա. Ավակյանը պատասխանել է, որ հիմնադրամն անընդհատ ջանքեր է գործադրում, որպեսզի արցախյան արտահանող ընկերությունները մասնակցեն միջազգային ցուցահանդեսներին: Մասնավորապես վերջերս կայացած World food միջազգային ցուցահանդեսին մասնակցած 16 ընկերություններից 4-ը Արցախից էին:
Որպես հնչեցրած հարցի շարունակություն, թե արցախյան ապրանքանիշների միջազգային ճանաչելիության բարձրացման ուղղությամբ ինչ ծրագրեր են նախատեսվում, հիմնադրամի տնօրենը մանրամասնել է, որ իրենք ԱՀ կառավարության հետ համագործակցում են Արցախում արտադրված ապրանքների համար բրենդ ստեղծելու ուղղությամբ , որը կօգտագործեն բոլոր արտադրողները: