Artsakhpress

Մշակույթ

Զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու ենք «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը. նախարար

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է՝ շուրջ 40 տոկոսով, իսկ 2015թ.-ի համեմատ 28 տոկոսով:

Զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու ենք «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը. նախարար

Զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու ենք «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը՝  նշելով, որ դեռևս չամփոփած տվյալներով արդյունքները գոհացուցիչ են  և մինչև տարեվերջ այն դեռևս աճելու է:

Նախարարի խոսքով՝ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

«ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2017 թվականին իրականացվել են Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքներ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել Ասկերանի բերդի հյուսիս-արևելյան հատվածի վերականգնման աշխատանքները: Մասնավոր  ֆինանսավորմամբ՝ ընթացիկ տարում վերականգնման աշխատանքներ են իրականացվել ԱՀ  Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Շուշիի Վերին մզկիթի հարևանությամբ գտնվող Մեդրեսեի շենքի և Դադիվանքի վանական համալիրի տարածքում»,- ասել է Շահվերդյանը և նշել, որ Մուշկապատի եկեղեցու վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ Դադիվանքի վանական համալիրի և Մեդրեսի շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է շարունակել հաջորդ տարի:

2018 թվականին  ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծրագրված է վերականգնել նաև Ասկերանի բերդի միջնաբերդի հատվածը, ինչպես նաև հռչակավոր Գտչավանքի գլխավոր եկեղեցու և գավիթի տանիքները:

«Հիմնականում բոլոր զբոսաշրջավայրերը, որոնք ընդգրկված են Արցախի զբոսաշրջային երթուղիների ցանկում, գտնվում են բարեկարգ վիճակում կամ էլ բարեկարգման ընթացքի մեջ են: Հաջորդ տարի շարունակելու ենք այս տարի գործարկված «ՏուրԲուս» զբոսաշրջային ուղևորափոխադրումները, քանի որ համարում ենք, որ հաջողված նախագիծ է: Նոր երթուղիների մասին դեռ վաղ է խոսել. ստույգ ժամկետները ճշտելուց հետո այն կներկայացվի հանրությանը»,- ասել է Շահվերդյանը:

Խոսելով գալիք տարում իրականացվելիք աշխատանքների մասին՝ նախարարը նշել է, որ գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու են օրինակ՝ «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվելու թվային մարքեթինգի միջոցով Արցախի բրենդի տարածմանը, ինչը համացանցային տիրույթում ավելի կնպաստի Արցախի ճանաչելիությունը: Այս ուղղությամբ նախատեսվում է  Հայաստանի և արտերկրից զբոսաշրջության բնագավառի մասնագետների հետ խորհրդատվություններ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search