Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը կանխել է Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ մահափորձը։
Բրիտանական հատուկծառայությունները Թերեզա Մեյի դեմ պատրաստվող մահափորձ են կանխել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրավապահները ձերբակալել են 2 տղամարդու։ Նրանք ծրագրել էին ռումբ պայթեցնել վարչապետի նստավայրի մոտ և հարձակում իրականացնել սառը զենքով։
Երկու ձերբակալվածները իսլամիստներ են, հայտնում է The Independent-ը՝ հղում անելով ՄԻ5 հակահետախուզական բրիտանական ծառայության ղեկավարին։