Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել չարժի եւ պետք է պահպանել ստատուս քվոն:
Հռոմի Պապը Թել Ավիվի եւ Երուսաղեմի կարգավիճակի պահպանման կողմ է հանդես եկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես սրտագին կոչ եմ անում, որ բոլորը քաղաքում պարտավորվեն պահպանել ստատուս քվոն՝ ՄԱԿ գոյություն ունեցող բանաձեւերի համապատասխան »,- ասել է պոնիֆիկոսը, հայտնում է News.am-ը:
Նա նշել է, որ Երուսաղեմին վերաբերող երկխոսության գլխավոր պայման պետք է լինի «բոլոր մարդկանց իրավունքները հարգելը»:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ դեկտեմբերի 6-ին Թրամփը կհայտարարի Իսրայելում ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: