Միխայիլ Վորոնինի գավաթի 2017 թ. խաղարկությանը Հայաստանը կներկայանա 2 մարմնամարզիկով:
ՀՀ հավաքականի 2 մարմնամարզիկ կմասնակցի Վորոնինի գավաթի խաղարկությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանում կայանալիք մրցաշարում ՀՀ կներկայացնեն Վիգեն Խաչատրյանը եւ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ այս շրջանում նրանք պատրաստվում են եւ նորմալ մարզավիճակում են:
Տղաները պայքարելու են թիմային բազմամարտում եւ առանձին գործիքների վրա: Մրցաշարը մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին եւ ավարտվելու է 21-ին: Մարզիկներին կուղեկցեն Հակոբ Սերոբյանը եւ ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Գյուրջինյանը: Գյուրջինյանն այնտեղ կգնա որպես մրցաշարի մրցավար: