Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Լոնդոնի մրցաշարում:
Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. «London chess classic»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐՍ: «London chess Classic»-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 38-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):