Ավարտվեց Մալազիայում անցկացվող «Պենանգ Օփեն»-ը, որին մասնակցում էր 134 շախմատիստ։
Շախմատ. Պենանգ Օփեն-ում Կարեն Գրիգորյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այտնում է chess.am-ը:
Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով ամբողջ ընթացքում առաջատար դիրքերում էր։
9 տուրի արդյունքում Կարենը և Հնդկաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Կ․ Ռատնակարանը վաստակեցին 8 միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, վերջինս զբաղեցրեց 1-ին տեղը, քանի որ նա 7-րդ տուրում առավելության էր հասել Կարենի նկատմամբ։
«Պենանգ Օփեն»-ում 7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ն. Պրիասմորոն։ Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։