ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Նյու Դելիում կայացած հանդիպմանն առաջընթաց Է արձանագրել «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական կառավարական նախաձեռնության եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործում:
Չինական կողմն առաջընթաց Է արձանագրել ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: «ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդումն արդեն վաղուց լավ արդյունքներ Է բերում, երկու երկրների համագործակցությունը հաջողությամբ առաջ Է ընթանում»,- ասել Է Վան Ին: «Մեկ գոտի, մեկ ուղի» (հակիրճ՝ «գոտի եւ ուղի») նախաձեռնությունը հայեցակարգ Է, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկվել Է միջազգային բազմակողմ առեւտրաներդրումային նախագծերի ակտիվացման նպատակով՝ որքան կարելի շատ երկրների մասնակցությամբ եւ չինական կապիտալի օգտագործմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: