Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված օպերատիվ տվյալների՝ 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 137 մլրդ 529.8 մլն դրամ, որոնք 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 28.5 տոկոսով:
Արցախում որքանո՞վ են աճել վարկերն ու ավանդները 2017թ-ին. Վիճակագրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ նշելով, որ վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ նվազել են 44.7 տոկոսով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 59.3 տոկոսը, որոնք 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 8.5 տոկոսով:
2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 97 մլրդ 589.5մլն դրամ և 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 25.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 77.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային, 16.3 տոկոսը` ցպահանջ, իսկ 6 տոկոսը` նպատակային ավանդները: