Հայկական շախմատի առաջատարը, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը յոթերորդն է Լոնդոնի մրցաշարում:
Լևոն Արոնյանը 7-րդն է «London chess classic»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար խաղարկվեցին լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող: Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավեց 3-րդ տեղը:
Լևոն Արոնյանը, վերջին տուրում Կարլսենից կրած պարտությունից հետո, զիջեց դիրքերը և 4 միավորով հայտնվեց 7-րդ հորիզոնականում: