ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 483.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.56 դրամով:
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.35 դրամ (նվազել է 0.65 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.22 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 245.32 դրամ, ոսկի՝ 19,291.64 դրամ, պլատին՝ 13,727.55:
Դեկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: