Դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։