Artsakhpress

Ռազմական

Աֆղանստանում ՀՀ խաղաղապահները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ողջունելու հարազատներին. կայացավ ավանդական հեռուստակամուրջը

Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող ՀՀ խաղաղապահները եւ նրանց ընտանիքները Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ խոսելու եւ ողջունելու միմյանց:

Աֆղանստանում ՀՀ խաղաղապահները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ողջունելու հարազատներին. կայացավ ավանդական հեռուստակամուրջը

Աֆղանստանում ՀՀ խաղաղապահները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ողջունելու հարազատներին. կայացավ ավանդական հեռուստակամուրջը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստակամրջի ընթացքում խաղաղապահներին եւ իրենց հարազատներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

«Մեկ  տարի եւս անցավ: Մենք միշտ անհամբեր սպասում ենք այս շրջանին,  որպեսզի հնարավորություն ունենանք  ողջունելու ձեզ: Մենք իսկապես շատ հպարտանում ենք ձեզնով եւ հույս ունենք, որ մեր երկրի պատիվը շատ բարձր եք պահում: Շատ շնորհակալություն ձեզ դրա համար»,- ասաց փոխնախարարը եւ հարցրեց զինծառայողներին, թե ինչպես  ընթանում ծառայությունը:

Զինծառայողները նույնպես ողջունեցին ներկաներին եւ վստահեցրին, որ ծառայության հետ կապված որեւէ խնդիր չունեն:

Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահներին իր ողջույնի խոսքը հղեցին Հայաստանում Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց զինծառայողներին նման բարդ տարածաշրջանում իրենց աշխատանքի համար:

«Մենք գիտենք, որ իրավիճակն այդտեղ  շարունակում է մնալ անհանգիստ, ոչ անվտանգ, եւ գիտակցում ենք ձեր աշխատանքի բարդությունը: Նաեւ գիտակցում ենք, թե որքան դժվար է ձեզ համար հեռու գտնվել ձեր հարազատներից: Ուզում եմ իմ խորին գնահատականը  հայտնել ձեր առաքելության վերաբերյալ: Մաղթում եմ ձեզ Սուրբ ծննդյան հաճելի օրեր»,-ասաց դեսպանը եւ օգտվելով առիթից՝ ողջունեց նաեւ գերմանացի սպաներին եւ զինվորականներին:  

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ առանձնահատուկ ուրախ եւ հպարտ է զինծառայողներին իրենց ընտանիքների հետ միասին ողջունելու համար:

«Չկա  ավելի բարձր մարդկային կոչում, քան այն,  որ դուք եք իրականացնում՝ խաղաղապահ գործունեություն պատերազմական իրավիճակում գտնվող Աֆղանստանում: Ձեզնով հպարտ  են ձեր ընտանիքները, Հայաստանը, քանի որ ձեր շնորհիվ  այն  իրականացնում  է իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ»,-ընդգծեց դեսպանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց զինծառայողների ընտանիքներին իրենց զոհողության համար, քանի որ այս տոնական շրջանում հեռու են հարազատներից:

«Ինձ համար պատիվ է այստեղ գտնվել, եւ մենք երախտապարտ ենք Հայաստանին եւ անձամբ ձեզ ձեր ներդրման համար, որն ուղղված է Աֆղանստանն ավելի կայուն եւ ապահով դարձնելուն: Այստեղ ինձ հետ է նաեւ պաշտպանության գծով մեր կցորդը: Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ձեզ աջակցություն ցուցաբերել, նաեւ անգլերենի ուսուցման հարցում, որպեսզի Հայաստանը կարողանա  խաղաղապահ գործողություններում արդյունավետ կատարել իր աշխատանքը»,-նշեց նա:

Միջոցառմանը ներկա էին նաեւ պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին: Նրանք եւս ողջունեցին զինծառայողներին:

Փոքրիկ Աննան ողջունեց հորը, ով արդեն 4 ամիս է Աֆղանստանում իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Փոքրիկն ասաց, որ շատ է կարոտել նրան եւ ցանկանում է, որ հայրը շուտ վերադառնա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search