Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալներին, հաղորդում է Իրաքի արդարադատության նախարարությունը:
Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «38 դատապարտյալները ենթարկվել են մահապատժի ահաբեկչության պատճառով», - ասված է հայտարարության մեջ:
«Գերատեսչությունից նշում են, որ մահապատիժը իրականացվել է վերջնական դատավճիռի հրապարակումից եւ հանրապետության ղեկավարության թույլտվությունից հետո։
Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին, հաղորդում է News.am-ը: