Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ:
Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Մայր Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաեւ ապագայում: