Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է ՀՅԴ 127-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի կողմից կազմակերպված ՀՅԴ 127-ամյակի հանդիսավոր միջոցառումը:

Ստեփանակերտում կայացել է ՀՅԴ 127-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում   կայացել  է    ՀՅԴ  127-ամյակին   նվիրված   միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Միջոցառումը բացվել է ԱՀ  և   ՀՅԴ օրհներգերով: 

«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել   ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, ԱՀ ԱԺ   փոխնախագահ   Վահրամ  Բալայանը՝   ասելով, որ ամեն տարի, նշելով Դաշնակցության օրը, կուսակցությունն ինչ-որ մի տեղ էլ ժողովրդին յուրօրինակ հաշվետվություն է տալիս իր  կատարածի  մասին:

«Այդ օրը մեզ համար առավել շատ ծառայում է որպես հարթակ՝ ներկայացնելու ոչ հեռավոր ապագային միտված մեր անելիքները: Դաշնակցության և արցախահայության գործողությունների համադրումը պատահական չէ, որովհետև Դաշնակցությունը մեր ժողովրդի էությունից բխող արժեհամակարգի ծնունդ է: ՀՅ դաշնակցության համար բարձրագույն արժեքներ են մարդը, նրա ազգային արժանապատվությունն  ու իրավունքը: Այդ տեսանկյունից 19-րդ դարի վերջերից Դաշնակցությունը հայության մեջ ոչ միայն իր ուժերի նկատմամբ վերականգնեց վստահությունը, այլև ներարկեց իր հայրենիքում  ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու գաղափարը: Արձանագրելով այս փաստերը՝ մենք միանշանակ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն կարող ենք լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այլ նաև տարածքային ամբողջականության սկզբունքով: Այսօր Արցախի Հանրապետության միջազգային իրավական տեսանկյունից ճանաչումը ՀՅԴ բոլոր կառույցների գերխնդիրն է»,-մասնավորապես  ասել  է  Վ.  Բալայանը:

Միջոցառմանը   ելույթով   հանդես  է  եկել   Արցախի  թեմի   առաջնորդ    Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:

«ՀՅԴ-ն   հայ  ազգի  համար իսկապես   մեծ առաքելություն  է  իրականացրել: Միշտ  էլ  թե՛  հայրենիքում  և  թե՛  Սփյուռքում   Դաշնակցությունը  աչքի  է  ընկել   ազգապահպանության    մեծագույն  առաքելությամբ: Ուրախ եմ, որ  Դաշնակցությունը միշտ  էլ   ազգային-ազատագրական  պայքարի  մեջ  է եղել. այսօր  էլ  նա   լծված  է  պետականաշինության  վեհ  գործին:  Մենք   վստահ  ենք, որ  համատեղ  ուժերով    մի  օր  հասնելու  ենք  մեր վերջնական հաղթանակին»,-նշել  է  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:

ՀՅԴ 127-ամյակի միջոցառմանը   շնորհավորական   խոսքերով  հանդես  են    եկել  նաև  «Ժողովրդավարություն»    խմբակցության  ղեկավար  Վարդգես   Բաղրյանը  և  Լիբանանի  ՀՅԴ  «Ազդակ»  թերթի  գլխավոր խմբագիր   Շահան  Գանտահարյանը:

ՀՅԴ 127-ամյակին նվիրված տոնակատարությունը եզրափակվել է համերգային ծրագրով:

Միջոցառմանը  ներկա  էին    դաշնակցականներ,  ԱԺ  պատգամավորներ, հյուրեր   և  այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search