Արցախի պատմաերկրագիտական թանգարանը կունենա նոր շենք, որը կառուցվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում:
Արցախի պատմաերկրագիտական թանգարանը նոր շենք կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
«Արդեն մշակվել է Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի նախագիծը, որի կառուցումը կսկսվի շուտով. աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու տարում»,- նշել է Ս. Շահվերդյանը: