Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի դրամատիկականի վերակառուցումը շարունակում է օրախնդիր մնալ. նախարար

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

Ստեփանակերտի դրամատիկականի վերակառուցումը շարունակում է օրախնդիր մնալ. նախարար

Ստեփանակերտի դրամատիկականի վերակառուցումը շարունակում է օրախնդիր մնալ. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տարվող մշակութային քաղաքականության մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ մշակույթը պետք է հասանելի լինի բոլոր խավերին, և այս ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել:

«Մեր ստեղծագործական խմբերը կանոնավոր շրջայցեր են կազմակերպում շրջաններ: Պետք է առավել, քան երբևէ ուշադրություն դարձնել Արցախի սահմանամերձ գոտիներին և վերաբնակեցված շրջաններին: Այս քաղաքականության մեջ կարևոր է նաև մշակույթի առանձին բաժինների հավասար ֆինանսավորումը, որպեսզի այն ապահովի բոլոր ժանրերը ներկայացնող ստեղծագործական խմբերին»,- ասել է Ս. Շահվերդյանը և ընդգծել, որ այս առումով կարևոր խնդիր է նաև մշակութային բոլոր խմբերին  հավասարապես ինքնադրսևորվելու հնարավորություն տալը:

Անդրադառնալով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման մասին հարցին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ են հսկայական ներդրումներ և այդ միջոցները դեռևս չկան:

Լրագրողների կողմից հարց հնչեցվեց նաև Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի շենքի վերանորոգման  և Շուշիի Ռեալական ուսումնարանի վերականգնման մասին: Նախարարը  նշեց, որ այդ խնդիրները ևս մշտական ուշադրության կենտրոնում կլինեն:

Ս. Շահվերդյանը անդրադարձել է նաև ներհամայնքային մշակութային կյանքը զարգացնելուն: «Հադրութի և Մարտունու շրջաններում արդեն կատարվել են ուսումնասիրություններ: Որոշ համայնքներում ակումբներ չկան, ինչը ևս խոչընդոտում է մշակութային կյանքի զարգացմանը»,- նշել է Ս. Շահվերդյանը և այս գործում կարևորել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությունը՝ մեր երկրի ապագա սերնդի մշակութային ակտիվ կյանքն ապահովելու համար:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search