Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը իրականացնում են հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում սահմանային պահակակետերի արդիականացման, հին սարքավորումների թարմացման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքներ:
Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Սահմանապահ վարչության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած աջակցության համար: