Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ:
Քրիստոսի հայրենիքում չեղյալ են համարել Սուրբ Ծնունդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը, որոշել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի մեծ ամանորյա տոնավաճառի մոտ տոնական փառատոնի անցկացումից հրաժարվել, հաղորդում է The Times of Israel-ը:
Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:
Ներկայումս Նազարեթում ապրում են հիմնականում մուսուլմաններ, Նազարեթի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Նա նաեւ հանձնարարել է պետդեպարտամենտին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: