Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: