Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում երկրի դեսպանության առաջիկա բացման մասին։
Էրդողանը հայտնել է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի դեսպանության բացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ ընդգծել է, որ դա կդառնա Անկարայի պատասխանն ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեսափոխելու Թրամփի որոշմանը։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Կարաման նահանգում ելույթի ժամանակ, փոխանցում է TASS գործակալությունը։ Դեկտեմբերի 13-ին Էրդողանը կոչ էր արել Երուսաղեմը դարձնել Պաղեստինի մայրաքաղաքը։
«Մենք արդեն հայտարարել ենք Արևելյան Երուսաղեմը Պաղեստինյան պետության մայրաքաղաք, սակայն հնարավորություն չենք ունեցել բացելու մեր դեսպանատունը, քանի որ Երուսաղեմն այժմ գտնվում է օկուպացման մեջ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան Պաղեստինում ներկայացված է գլխավոր հյուպատոսության մակարդակով, սակայն մոտ օրերս կբացվի նաև դեսպանություն։