Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները դեկտեմբերի 17-ի երեկոյան հրեական պետության ուղղությամբ երկու հրթիռ են արձակել:
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»- ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունը:
Ավելի քան 3 ամսվա դադարից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը վերսկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին: