ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց, որ կուսակցությունը 2018 թվականին նախագահական ընտրություններում աջակցում է Վլադիմիր Պուտինին:
«Միասնական Ռուսաստան»-ը նախագահական ընտրություններին սատարում է Վլադիմիր Պուտինին. Դմիտրի Մեդվեդև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այս տարի լրանում է կուսակցության 16 տարին: Այս տարիների ընթացքում այն ունեցել է անվիճելի առաջնորդ: Առաջնորդ, որը միավորում է տարբեր մարդկանց, Ռուսաստանին: Նա, ում վստահում ու աջակցում է կուսակցության բացարձակ մեծամասնությունը, Վլադիմիրի Պուտինն է»,-ասել է Մեդվեդևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարին: Նա հիշեցրել է, որ կուսակցության անդամները արդեն վաղուց և հստակ որոշել են, թե ում են աջակցելու: