Artsakhpress

Հասարակական

Արցախում վերաբնակեցված լիբանանահայ ընտանիքը նորակառույց առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում:

Արցախում վերաբնակեցված լիբանանահայ ընտանիքը նորակառույց առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախում վերաբնակեցված լիբանանահայ ընտանիքը նորակառույց առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին:

Բնակարանամուտի արարողությանը մասնակցեցին Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարության, Բերձորի հիվանդանոցի և Իշխանաձորի համայնքի ներկայացուցիչները:

Վահե Աշգարյանն իր 4 երեխաների հետ Արցախ է տեղափոխվել երկու տարի առաջ և նոր տուն հաստատել Իշխանաձոր գյուղում, որտեղ ներկայումս 20 սիրիահայեր և լիբանանահայեր են ապրում:

Քաշաթաղը (նախկինում` Լաչին) Արցախը Հայաստանին կապող և դրանք մեկ ամբողջություն դարձնող կենսական կամուրջն է: Այն ոչ միայն երաշխավորում է Արցախի գոյությունը, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի ողջ հայության անվտանգության և խաղաղության համար: Ադրբեջանական 70-ամյա տիրապետությունից հետո պատմականորեն հայկական շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում և ներկայումս ակտիվորեն վերաբնակեցվում է: Բայց, սահմանամերձ այս շրջանը մեծապես տուժել է պատերազմից և ներկայումս կանգնած է բնակարանային և ենթակառուցվածքային ճգնաժամի առաջ: 

Այս խնդրին արձագանքելու համար Թուֆենկյան հիմնադրամը 2008թ.-ին փորձնական ծրագիր սկսեց ուղղված Քաշաթաղի գյուղական տների վերանորոգմանը և պատերազմից ժառանգություն մնացած ավիրակների վերափոխմանը արժանապատիվ կյանքի համար պիտանի տների: 2008-2010թթ. ավելի քան 40 շինարարական աշխատանքեր կատարվեցին այս ծրագրի շրջանակներում: 2010թ.-ից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը շարունակել է այս ծրագիրը, կենտրոնանալով արդեն հատուկ կարիքների` մասնավորապես Սիրիայից և Լիբանանից Արցախ տեղափոխված և այստեղ վերաբնակեցում հաստատած հայ ընտանիքների բնակարանային ապահովման վրա:

Վահե Աշգարյանը Միջին Արևելքից Քաշաթաղ տեղափոխված երկրորդ վերաբնակիչն է, ում համար 2017թ.-ին առանձնատուն է կառուցել Թուֆենկյան հիմնադրամը: Այս տարվա հունիսին սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն (Խաչատրյան) ևս բնակարանամուտ նշեց նոր գյուղում:

Վահե Աշգարյանի նտանիքին նոր տուն տրամադրելու համար Թուֆենկյան հիմնադրամը ամբողջությամբ վերակառուցել է պատերազմի արդյունքում ավիրակների վերածված տներից մեկը` փոխակերպելով այն ընդարձակ, անվտանգ և լուսավոր առանձնատան: Շինարարական աշխատանքները կատարվել են տեղացի մասնագետների կողմից և տևել մոտ 5 ամիս:

Դիմելով իրեն շնորհավորելու համար հավաքված հյուրերին, Վահե Աշգարյանն ասաց`«Արցախ տեղափոխվելը, բոլոր հայերի այս տոհմական տանը նոր կյանք սկսելը ամենալավ որոշումն էր, որ կարող էի ընդունել ընտանիքիս համար: Երջանիկ եմ հայրենակիցներիս կողմից այսպիսի աջակցություն ստանալու համար և խոստանում եմ ողջ կարողություններս ներդնել Արցախը ծաղկեցնելու համար»:

Վահեն հմուտ գյուղատնտես է և ջերմոցային տնտեսությունների վարման մեծ փորձ ունի: Ընտանիքի բարեկեցությանը օժանդակելու համար Թուֆենկյան հիմնադրամը Վահեին է տրամադրել մի ջերմոց, որն արդյունավետ շահագործման դեպքում կարող է նաև զբաղվածության հնարավորություններ ստեղծել համագյուղացիների համար:

Վահե Աշգարյանի ընտանիքի համար առանձնատան կառուցմանը զուգահեռ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել է Իշխանաձորի կլինիկան: 2006թ. հիմնադրամի կողմից կառուցված կլինիկան բժշկական խնամք է տրամադրում Քաշաթաղի 16 հեռավոր գյուղերի բնակիչներին:

Արցախի ազատագրված տարածքների վերակառուցումը, վերաբնակեցումը և զարգացումը Թուֆենկյան հիմնադրամի գլխավոր առաքելություններից մեկն է, որի իրականացմանն ուղղված աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search