Artsakhpress

Քաղաքական

Թուրքիան քաղաքական շանտաժի է դիմում. Ռուբեն Սաֆրաստյան

Կարծիքները, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրությունը ինչ-որ պահի կարող է փոխվել, լուրջ հիմքեր ունեն։

Թուրքիան քաղաքական շանտաժի է դիմում. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան քաղաքական շանտաժի է դիմում. Ռուբեն Սաֆրաստյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ իր տեսակետը բացատրելով հանգամանքով, որ բացի ռազմական բաղադրիչից՝ այդ գործարքը նաև քաղաքական շանտաժի բաղադրիչ է պարունակում։

«Թուրքիան, Ռուսաստանից զենք գնելով, առաջին հերթին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին է ցանկանում  ցույց տալ, որ ինքը կարող է այլընտրանք ունենալ։ Դրանով իսկ նա մեկ անգամ ևս ընդգծում է, որ եթե Արևմուտքը հրաժարվեց իրեն նմանատիպ զենք տրամադրել, ապա կարող է  այլընտրանք գտնել, Արևմուտքից անկախ գործել։ Եթե Թուրքիայի այս ձգտումը հանգեցնի նրան, որ որոշակի մեսիջներ ստանա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից, զենքի վաճառքի գործարքը կարող է չկայանալ»,- ասաց թուրքագետը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, С-400 զենիթահրթիռային համակարգերը սովորական զինատեսակ չեն, ոպեսզիր գնման գործընթացը կնքելով՝ գործն ավարտված համարվի։ Դրանց ձեռքբերումը ենթադրում է հատուկ մասնագետների կողմից սպասարկում, ինչն էլ պետք է ապահովի ռուսական կողմը։

«Կարծում եմ՝ Թուրքիան կարող է այդքան հեռու չգնալ։ Ավելի շուտ սա նրա կողմից ցուցադրական քայլ է, որ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից բացի այլ գործընկերներ էլ կարող է գտնել։ Ամեն դեպքում զենքի առաքմանը դեռ 2 տարի կա, և այդ ընթացքում շատ բան կարող է փոփոխվել»,- ընդգծեց մեր զրւցակիցը։

Հարցին՝ ՆԱՏՕ-ն այդքան միամի՞տ է, որ տրվի Թուրքայի պարզունակ շանտաժին՝ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ խնդիրը ոչ այնքան միամտության մեջ է , որքան Թուրքիայի աշխարհագրական դիրքի գիտակցման։

«ՆԱՏՕ-ի և Միացյալ նահանգների համար Թուրքիան կարևոր նշանակություն ունի։ Այնպես որ հասկանալով նրա խաղը՝ ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը կարող են աչք փակել նրա խաղի վրա։ Խաղադրույքներն այստեղ շատ ավելի բարձր են»,- եզրափակեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ մեկ անգամ չէ՝ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է ռուս-թուրքական գործարքի հնարավոր չկայացման մասին։ Այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ առևտրային գործարքը կարող է դադարեցվել, եթե ռուսական կողմի հետ զենքի համատեղ արտադրությնա համաձայնություն ձեռք չբերվի։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search