Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,74%-ով՝ կազմելով 60,28 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն էլ աճել են 0,67%-ով՝ հասնելով բարելի համար 66,60 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: