Ղազախստանի Կարակիյանի շրջանի Կուրիկ գյուղում ձերբակալել են Ադրբեջանի 79 քաղաքացիների, որոնք անօրինական աշխատում էին տեղի Энергомост LTD ձեռնարկությունում:
Ղազախստանում ձերբակալել են Ադրբեջանի 79 քաղաքացու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հետաքննությամբ պարզվել է, որ ադրբեջանցիներն աշխատանքի էին անցել առանց միգրացիոն փաստաթղթերում համապատասխան թույլտվություն ստանալու, որով էլ խախտել են Ղազախստանի միգրացիոն օրենքները, փոխանցում է armtimes.com-ը:
Գործն արդեն Կարակիյանի շրջանային դատարանում է և դատարանի որոշմամբ բոլոր 79 ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել միգրացիոն օրենքի խախտման տարբեր մասերով: Ձերբակալվածների մի մասին տուգանել են, մյուսները պատժվել են ադմինիստրատիվ կալանքով և արտաքսելով: