ՖԻԴԵ-ի հրապարակած անհատական դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 2797 գործակցով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Լևոն Արոնյանը 2797 գործակցով գտնվում է 4-րդ հորիզոնականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654):
Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը 2834 գործակցով: Երկրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2811 գործակցով, իսկ ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը 2804 գործակցով եզրափակում է լավագույն եռյակը: