«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող:
Ադրբեջանի ԶՈւ-ն 2017-ին կորցրել է 59 զինծառայող. «Խազար»-ը բացահայտում է ադրբեջանական կողմի կորուստները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանական զինված ուժերում գրանցված 59 կորստից 19-ը գրանցել է ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 40-ը` խաղաղ պայմաններում: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի փոխանցմամբ` 2017-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 17 զինծառայող: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել: