Իսրայելը հունվարի 9-ի առավոտյան ավիացիոն եւ հրթիռային հարվածներ Է հասցրել սիրիական զինված ուժերի այն ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսի մերձակա Էլ Կատիֆի շրջանում:
Իսրայելը հրթիռահարվածներ Է հասցրել Դամասկոսի մերձակա ռազմական օբյեկտներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ իսրայելացիները Սիրիայի տարածքին հարվածներ են հասցրել «երկիր-երկիր» դասի հրթիռներով եւ ռազմական ինքնաթիռներով: Սիրիական բանակը հայտնել Է, որ իր հակաօդային պաշտպանության միջոցները կալանել են մի քանի հրթիռ եւ խոցել իսրայելական մի ինքնաթիռ: Իր հերթին «Հաարեց» իսրայելական թերթը, հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրների, գրել Է, որ գրոհի թիրախ Է դարձել զինապահեստը: Իսրայելը պնդում Է, որ չի պաշտպանում Սիրիայի հակամարտության կողմերից որեւԷ մեկին եւ չի մասնակցում հարեւան երկրի իրադրության կարգավորման բանակցություններին: Ընդսմին, արտասահմանյան ԶԼՄ-ների վարկածով, իսրայելական օդուժը պարբերաբար հարձակումներ Է իրականացնում Սիրիայի տարածքում, որոնք ուղղված են, մասնավորապես, շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպության մարտիկների դեմ, որոնք մարտական գործողություններին մասնակցում են Դամասկոսի կողմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: