Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը հունվարի 9-ին կասեցրել է «Իսլամական պետություն» ջիհադիստական կազմակերպության 30-ամյա աջակցին Թուրքիա արտաքսումը:
Գերմանիան խոշտանգումների սպառնալիքի պատճառով ԻՊ կողմնակցին Թուրքիա չի արտաքսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է DW-ն:
Դատավորների որոշման համնաձայն՝ հայցվորը «խոշտանգումներից վախենալու լուրջ հիմքեր ունի», որը Գերմանիայում իրավասու մարմինների կողմից բավարար կերպով չի ստուգվել:
Բացի այդ գերմանական իշխանությունները պետք է Անկարայից հավաստիացումներ ստանան այն մասին, որ Թուրքիայում տղամարդու հանդեպ վերաբերմունքը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, որոշել է Կարլսրուեի դատարանը, փոխանցում է news.am-ը:
Խոսքը Գերմանիայում ծնված եւ մեծացած իսլամիստի մասին է, որը 2015-ին Բեռլինի դատարանի կողմից 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Գերմանիայի միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը 2016 թվականին հայցվորին սպառնացել է Թուրքիա արտաքսել: 2017-ի օգոստոսին նրա ներկայացված բողոքարկումը, ինչպես նաեւ ապաստանի համար միջնորդությունը, մերժվել է:
Դրանից հետո նա դատական հայց է ներկայացրել Դաշնային Սահմանադրական դատարան, որտեղ նշում է, որ Թուրքիայում նրա դեմ ահաբեկչական կազմակերպության աջակցության կապակցությամբ հետաքննություն է իրականացվում եւ նրան խոշտանգումներ են սպառնում:
Որպես ապացույց նա ներկայացրել է միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նամակը, որի համաձայն թուրքական բանտերում ահաբեկիչության մեջ կասկածվողները դաժան բռնության են ենթարկվում: