Artsakhpress

Հասարակական

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում. տոնը Հայաստան ինչպես միշտ ռուսաստանցիներ է բերել

Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում:

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում. տոնը Հայաստան ինչպես միշտ ռուսաստանցիներ է բերել

Հայերն այս տարի Ամանորին նախընտրել են հանգստանալ արաբական երկրներում. տոնը Հայաստան ինչպես միշտ ռուսաստանցիներ է բերել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում մի շարք տուրիստական գործակալություններ նշեցին, որ հայերի ամենասիրած ուղղությունները, ինչպես վերջին մի քանի տարիներին, շարունակում են մնալ Դուբայն ու Եգիպտոսի հանգստավայրերը: «Նախ դեպի այդ երկրներ կա ուղիղ ավիաչվերթ, այնտեղ տաք է եւ համեմատաբար ավելի մատչելի»,-նշում են տուրօպերատորները:

ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին հաջորդում են Թայլանդը, ապա Իտալիան եւ Չեխիան:

Ամանորին արաբական երկրներում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 650 դոլարից մինչեւ 900 դոլար:  «Գինը կախված է հյուրանոցային պայմաններից, թե քանի անգամյա սնունդ է պարունակում, եւ այլն»,-նշում են տուրիստական գործակալությունները:

Ամանորին Հայաստանից ոչ միայն մեկնել են, այլեւ մեր երկրում նախընտրել են իրենց հանգիստ անցկացնել մի շարք երկրների քաղաքացիներ: Վիճակագրությունը նույնն է, այս տարի ռուսաստանցիները այցերի քանակով գերակշռում են: Երկրորդ տեղում ֆիլիպինցիներն են:

Տուրիստական գործակալությունները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիները մայրաքաղաքում միջինը 23 հազար ռուբլի են ծախսում: Քաղաքից դուրս հանգիստն ավելի թանկ արժե` փաթեթներով պայմանավորված: «Ռուսաստանցիները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել Ծաղկաձորում: Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում է էկոլոգիապես մաքուր սննդով, բնությամբ, մատչելիությամբ: Ռուսաստանցիներ համար նաեւ վիզայի ազատականացման ռեժիմով պայմանավորված Հայաստան մուտք գործելն ավելի հեշտ է դարձել»,-նշեցին ներգնա տուրիզմի մասնագետները:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է ոչ միայն Ամանորի օրերին: «Նրանք այստեղ ոչ միայն Նոր տարին են նշում, այլեւ ավանդաբար այցելում են թանգարաններ, մշակութային,  պատմական տարբեր վայրեր: Այդ օրերին տուրերի մեջ ուղղակի ավելանում է նաեւ ժամանցի գործոնը»,-հավելեց նա:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search