«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ Հադրութի շրջանի Տումի համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն:
Տումիում կառուցվող նոր համայնքային կենտրոնը շահագործման կհանձնվի հունիսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կապալառու «Արմեն-Շին» ՍՊ ընկերության տնօրեն Գարիկ Պիլյանն ասել է, որ համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներն սկսվել է 2016 թվականից:
«Շենքը երկհարկանի է. այն իր մեջ ներառելու է նախասրահ, գյուղապետարան, գրադարան, բուժկետ, խաղասրահ և 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ:Ներկայումս ընթանում է շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները, որից հետո այն կահավորվելու է նոր գույքով: Համայնքային կենտրոնը շահագործման է հանձնվելու այս տարվա հունիսին»,-տեղեկացրել է Գ. Պիլյանը: