այաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում դիմագրավել են պայմանական հակառակորդի անօրինական զինված կազմավորումների զրահատանկային տեխնիկայի շարասյունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կազմավորումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների նախաշեմին մեկ ամսվա ընթացքում անցկացվել են տանկային անձնակազմերի գործողությունների փոխհամաձայնեցման պարապմունքներ: Ներկայում զորափորձարանում տանկիստները սովորում են ընտրել կրակային դիրքեր, զբաղեցնել հենակետային դիրքեր, ստեղծել պայմանական հակառակորդի անօրինական կազմավորումների հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման կրակի համակարգ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, գործնական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր: