Artsakhpress

Տնտեսական

Տարին ամփոփում ենք 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Անցած տարվա ամենակարևոր ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքը, կազմելու է շուրջ 267 միլիարդ դրամ:

Տարին ամփոփում ենք 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Տարին ամփոփում ենք 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս:

«Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Մասնավորապես՝ 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես՝ 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ընդգծել նյութական արտադրության հիմնական ոլորտները՝ արդյունաբերություն՝ 84 միլիարդ ծավալի արտադրանք, որը պետք է ապահովի առնվազն 30 % իրական աճ, շինարարության ոլորտում ծավալը կազմել է մոտ 53 միլիարդ դրամ՝ ապահովելով 16% աճ, գյուղատնտեսության ոլորտում 75 միլիարդ դրամ` ապահովելով 10 % աճ:

Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2017 թվականի հունիսից սկսած, ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության, եղել է գնանկում. տարին կամփոփվի կա՛մ աննշան գնաճով, կա՛մ կայուն գների մակարդակով:


Անցած տարում սեփական եկամուտների կատարողականը կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.5 միլիարդ դրամի փոխարեն: Ըստ ֆինանսների նախարարի՝ ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Պետական եկամուտների ընդհանուր ծավալը կազմում են հարկային եկամուտները, և 2017-ին այն կազմել է 39 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով:

Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսի չափով ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22 %-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:

«Այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամը ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները: 2017 թ.-ի ծախսերի ցուցանիշը կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրվածի մոտ 97 տոկոսն է կազմում. տնտեսվել է պետական բյուջեի 3 տոկոսը: Արդյունքում ամբողջութամբ ֆինանսավորել ենք պետբյուջեով նախատեսված բոլոր սոցիալական ու այլ ծրագրերը՝ տարին ամփոփելով առանց պարտավորությունների կուտակման»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2017 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դրամի չափով՝ պլանավորված 5 միլիարդ 700 միլիոն դրամի փոխարեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search