Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 23-26-ին մասնակցելու է Դավոսում կայանալիք 48-րդ ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին:
Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին եւ ելույթ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց վաչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Դեռեւս հաստատված չէ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը: Հավանաբար, այն կհաստատվի մյուս շաբաթվա ընթացքում: Կարեն Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա ֆորումում», - նշեց Արարատյանը:
Նշենք, որ Հայաստանը դավոսյան ֆորումին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին: