Artsakhpress

Տնտեսական

Ո՞ր ոլորտներին կուղղվեն պետբյուջեում ավելացված գումարները. մեկնաբանել է ԱՀ ֆինանսների նախարարը

2018 թվականի պետական բյուջեն առաջինն է, որը ներկայացվել էր նոր Սահմանադրությամբ սահմանված կարգին համապատասխան:

Ո՞ր ոլորտներին կուղղվեն պետբյուջեում ավելացված գումարները. մեկնաբանել է ԱՀ ֆինանսների նախարարը

Ո՞ր ոլորտներին կուղղվեն պետբյուջեում ավելացված գումարները. մեկնաբանել է ԱՀ ֆինանսների նախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2018 թ-ի պետական բյուջեի ընդհանուր ծավալն ավելացել է մոտ 7 միլիարդ դրամով՝ կազմելով 101.5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 94.9 մլրդ դրամի դիմաց, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 5 միլիարդ դրամն ուղղվելու է տնտեսական ծրագրերին: Միջպետական վարկի չափը 2018 թվականին կկազմի 51.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 0.7 մլրդ դրամով կամ 1.4 տոկոսով ավելի:

«Պետբյուջի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 միլիարդ դրամ, ինչը 6.5 միլիարդ դրամով ավել է անցած տարվա ծրագրված ցուցանիշից: Եկամուտների ծավալի մեջ հարկային մուտքերը կկազմեն 44 միլիարդ դրամ: Այն բավականին լավ ցուցանիշ է հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցության տեսանկյունից, քանի որ պլանավորում ենք 2018 թ-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն 15.1%-ի չափով, որը 0.2 տոկոսային կետով ավելին է, քան 2017 թ.-ի մակարդակը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2018 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը պլանավորվել է 5.1 մլրդ դրամի կամ համախառն ներքին արդյունքի 1.8 տոկոսի չափով: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ դեֆիցիտի գումարը նվազել է 0.6 մլրդ դրամով:

Անդրադառնալով ընթացիկ տարվա պետական ծրագրերին՝ ԱՀ ֆինանսների նախարարը նշել է, որ 2018 թ-ին պահպանվելու են բոլոր այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել և կատարում է պետությունը: Այս տարի ներդրվել է Արցախի Հանրապետության շրջանների շինարարական, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվել է 2,2 մլրդ դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ուղղվող ծախսերն ավելացվել են 500 մլն դրամի չափով: 300 միլիոն դրամով ավելացվել է սոցիալական ծրագրերի իրականացման հիմնադրամին տրվող աջակցությունը, ինչը պայմանավորված է այդ հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր սոցիալական ծրագրերին ուղղվող գումարների ավելացման և պահանջարկի աճով: Նույնքան գումար նախատեսվել է տնտեսական զարգացման ծրագրերի համար` նախորդ տարվա 17 մլն դրամի դիմաց: Արդյունքում տնտեսական հարաբերությունների բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում 2018 թվականին կավելանա 2 տոկոսային կետով` կազմելով պետական բյուջեի ծախսերի 13.9 տոկոսը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search