Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը չի մասնակցի այս տարի կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին:
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը չի մասնակցի Օլիմպիական խաղերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Armsport.am-ին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Սերգեյին խանգարել է վնասվածքը, որը նա ստացել է նոյեմբերին:
Ֆեդերացիան դահուկավազքում երկու մասնակցի հույս ունի՝ մեկական տղա և աղջիկ:
Ձմեռային Օլիմպիադան կայանալու է փետրվարի 9-ից 25-ը Փհենչհանում: