Հայաստանի կանանց շախմատի 73-րդ առաջնությունում կայացել է 3 տուր:
Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը գլխավորում են Հայաստանի կանանց շախմատի 73-րդ առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Chess.am»-ի փոխանցմամբ՝ Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան 3 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը, 3-րդ տեղում 2․5 միավորով Լիլիթ Գալոյանն է։
Այսօր կայանալիք 4-րդ տուրի զույգերն այսպիսին են՝
Աննա Խաչատրյան-Աննա Սարգսյան
Լիլիթ Գալոյան-Սուսաննա Գաբոյան
Սոնա Ասատրյան-Սիրանուշ Ղուկասյան
Մարիա Գևորգյան-Մարիամ Մկրտչյան
Մարիա Կուրսովա-Նարե Առաքելյան