Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները, որոնք շտապել են զինվորի մահը վերագրել «հակառակորդի գործողություններին»:
Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապել են զինվորի մահը վերագրել «հակառակորդի գործողություններին». Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ լրատվամիջոցները շտապել էին տեղեկություններ տարածել այն մասին, որ Յայչի գյուղի բնակիչ, ադրբեջանական բանակի վառատար Սանան Մամեդովը իբր զոհվել է հայկական կողմի կրակոցի հետեւանքով, փոխանցում է News.am-ն:
Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ շարքային Մամեդովը մահացել է մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով: