Artsakhpress

Տնտեսական

Ընթացիկ տարում կսկսվի հարկային օրենսգրքի մշակումը

Ընթացիկ տարում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սկսելու է հարկային օրենսգրքի մշակումը, որն իրականացվելու է հասարակության լայն շերտերի հետ քննարկումներից հետո:

Ընթացիկ տարում կսկսվի հարկային օրենսգրքի մշակումը

Ընթացիկ տարում կսկսվի հարկային օրենսգրքի մշակումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այդ օրենսգիրքը պետք է քննարկվի գործարար տարբեր միությունների, հարկատուների առանձին խմբերի հետ: «Մեր նպատակն է հարկային ոլորտում վստահության մթնոլորտի ձևավորումը: Հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը կարևոր ներդրում է լինելու տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ այն նաև գործարարների համար ապահովելու է կայուն և կանխատեսելի հարկային համակարգ:

ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2018 թվականից կիրականացվեն հարկային նոր բարեփոխումներ, ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ հարկային վարչարարության մեխանիզմների կատարելագործման նպատակով: Այդ բարեփոխումների նոր փուլը պայմանավորված է ԱՀ նախագահի 2017-2020 թթ. ծրագրով նախատեսված բարեփոխումների ընթացքի հետ:

ԱՀ ֆինանսների նախարարը նշել է, որ բարեփոխումները կիրականացվեն 4 հիմնական ուղղություններով՝ գործարար միջավայրի բարելավում, հսկողական աշխատանքների և մեխանիզմների կատարելագործում, հարկատու-հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավում և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործում:

 Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին խորացվելու է նաև համագործակցությունը հասարակության հետ՝ նրանց ներգրավելով իրականացվող հարկային բարեփոխումների գործընթացներում, այդ թվում՝ պարբերաբար հանդիպումներ, կարծիքների փոխանակումներ կկազմակերպվեն քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների, ինչպես նաև ուսանողության հետ, ինչը կամրապնդի հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search