«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սթոք Սիթիի» հետ խաղից հետո կրկին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Պետք է համոզվենք Մխիթարյանը մնում է, թե՞ որոշել է լքել մեզ. Մոուրինյո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մխիթարյանը մեր խաղացողն է: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողն է, դրա համար էլ խոսում եմ նրա մասին: Նա շատ լավ խաղացող է: Այս մրցաշրջանը Մխիթարյանը լավ սկսեց, այնուհետև մի փոքր թուլացավ: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, ով օգնեց մեզ նվաճելու Եվրոպա լիգայի գավաթը: Ցավում եմ, որ ստիպված ենք պաշտպանել Մխիթարյանին:
Մենք պետք է նաև թիմը պաշտպանենք: Պետք է համոզվենք Մխիթարյանը մնում է, թե՞ որոշել է լքել մեզ: Տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին, բայց լավ կլիներ, որ այն փակվեր վաղը»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն Մխիթարյանին չէր ընդգրկել «Ստոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակում: