Artsakhpress

Քաղաքական

Լավրովը նկատի ուներ, որ չի կարող լինել շրջանակային համաձայնագիր, եթե կողմերը չեն համաձայնեցրել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները. Կ. Բեքարյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթով, հարկավոր է փուլային մոտեցում, կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:

Լավրովը նկատի ուներ, որ չի կարող լինել շրջանակային համաձայնագիր, եթե կողմերը չեն համաձայնեցրել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները. Կ. Բեքարյան

Լավրովը նկատի ուներ, որ չի կարող լինել շրջանակային համաձայնագիր, եթե կողմերը չեն համաձայնեցրել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները. Կ. Բեքարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Լավրովի ասածի մեջ ինչ-որ փակագծեր մնացին լիարժեք չբացված: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Լավրովը նկատի ունի հետևյալը, որ փուլերը փաստաթղթերին են վերաբերում: Տարիներ շարունակ ասվել է՝ նախ պետք է լինի համաձայնեցված փաստաթուղթ սկզբունքների շուրջ, որից հետո շրջանակային համաձայնագիր պետք է պատրաստվի, կնքվի: Չեմ բացառում, որ հենց սա նկատի ունի Լավրովը՝ սկզբունքներ, ապա շրջանակային համաձայնագիր»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը:

Պատգամավորը նշեց, որ հնարավոր է նաև, որ Լավրովը նկատի է ունեցել այն, որ պետք է դիտարկել մոտեցումներ, որոնք հետագայում քննարկումների առիթ կստեղծեն:

«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում էին սկզբունքները, դրանք իրենց մեջ ունեին տրամաբանական կիրարկման կարգ, որոնք միասնական չէին: Գուցե նա նկատի ունի այն, որ փաստաթուղթը ֆիքսում է ամեն ինչ, բայց իրականացվում է փուլերով: Սա տրամաբանական է: Գուցե նկատի ունի որևէ այլ բա՞ն, չեմ կարծում»,- նշեց Կ. Բեքարյանը:

Վերջին շրջանում, նրա խոսքով, բանակցությունների սեղանին շրջանառվում է կարգավորման սկզբունքներին վերաբերող փաստաթուղթ, իսկ շրջանակային փաստաթուղթը քննարկման չի դրվել, որովհետև սկզբունքները համաձայնեցված չեն:

«Համաձայնեցված սկզբունքները պետք է դառնան շրջանակային փաստաթղթի մշակման ուղենիշը: Կհիշեք հավանաբար, որ համանախագահները հայտարարում էին, թե պետք է համաձայնեցնել սկզբունքները, հետո անցում կատարել շրջանակային համաձայնագրի մշակմանը, իսկ Ադրբեջանն ասում էր, որ ոչ, եկեք միանգամից քննարկենք շրջանակայինը:

Ստացվում է փաստաթղթի երկու փուլ՝ սկզբունքներ, շրջանակային համաձայնագիր, որը կարգավորման փուլային տարբերակը չէ, մոտեցում է, տրամաբանական մոտեցում է: Շրջանակային համաձայնագիրը պետք է մշակված լինի համաձայնեցված սկզբունքների փաստաթղթի վրա, հակառակ դեպքում, շրջանակային համաձայնագրի համաձայնեցումը գրեթե անհնար կդառնա»,- նշեց նա:

Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ մեծ սպասում էր առաջացել, դրական ակնկալիքներ էին ձևավորվել Կազանի հանդիպումից առաջ, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների ԱԳ նախարարները հայտարարում էին, որ հասել ենք այն կետին, երբ սկզբունքների փաստաթուղթը կստորագրվի:

«Եթե դուրս բերեք այդ օրվա հայտարարությունները, կտեսնեք, որ դրանք հիմնականում հետևյալի մասին էին, որ այ հիմա կստորագրվի սկզբունքների մասին փաստաթուղթը, որն էլ հնարավորություն կտա անցնել շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ մեկնարկելուն»,- ասաց Բեքարյանը՝ շեշտելով, որ Կազանի հանդիպումը տապալվեց  Ադրբեջանի պատճառով:

Պատգամավորի խոսքով՝ ամենևին պատահական չէ, որ Լավրովը նման հայտարարություն է հնչեցնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումից առաջ:

«Սերգեյ Լավրովը կարևոր մի հայտարարություն արեց, որ հնարավոր չէ առաջխաղացում ապահովել հակամարտության կարգավորման գործընթացում, եթե շփման գիծը հանգիստ չէ: Սա որոշակիորեն ուղերձ է, որ պետք է կյանքի կոչել այն համաձայնությունները, որոնք կան շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասաց նա:

Կարեն Բեքարյանն ասաց, որ իր կարծիքով ԱԳ նախարարների հանդիպումը բեկումնային չէ, բայց հնարավոր է հող նախապատրաստի նախագահների հանդիպման համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search