Artsakhpress

Քաղաքական

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը. Հարութ Սասունյան

2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված:

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը. Հարութ Սասունյան

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը. Հարութ Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։

Պրոֆ. Աքթարն իր հոդվածը սկսում է խիստ զգուշացմամբ թուրք ժխտողականներին. «Եթե մենք որպես հասարակություն, չենք առերեսվում մեր անցյալի զանգվածային հանցագործությանը, ինչպիսին 1915 թ. Հայոց ցեղասպանությունն է, և եթե պատշաճ փոխհատուցում չենք տալիս անմեղ զոհերի ժառանգներին, անպատժելիությունը կհետապնդի մեզ, և նույնիսկ ավելի մեծ չարիք կգա մեր գլխին։ Սա դարավոր բարոյական ծանր իրավիճակ է՝ շատ խոր արմատներով»։ Աքթարը պահանջում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, այլ ավելի կարևոր է՝ «փոխհատուցում»:

Պրոֆ. Աքթարը գտնում է, որ 1915 թվականից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած բոլոր չարիքների արմատը թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է. «Հաշվի առնելով, որ Ցեղասպանությունն իր էությամբ զանգվածային հանցագործություն է, քան որևէ հասարակական, անհատական կամ հավաքական օրինազանցություն, կամ այսօրվա չդադարող չարիքները, և եթե հասարակական գիտակցությունը կարող է մարսել Ցեղասպանությունը, այն կարող է հեշտությամբ հանդուրժել ցանկացած անօրինականություն։ Այսպիսով, չարիքը չարիք է ծնում։ Մենք, որպես հասարակություն, մշտապես մերժել ենք անդրադառնալ 1915 թվականի իրադարձություններին՝ այդ մեղսագործությանը հետևած խախտումների պատճառով, որոնք ուղղակիորեն փոխկապակցված էին Ցեղասպանության անպատժելիության, ինչպես նաև կամավոր կամ պարտադրված խելագարության հետ»։

Իրականում, բռնությունը և անարդարությունը սովորական երևույթ են դարձել Թուրքիայում`կապված Հայոց ցեղասպանության զանգվածային հանցագործությունների հետ. «…Հավաքական խելագարությունը, հավաքական բռնությունը և հավաքական անառակությունը, որոնք պարտադրել են 1915 թ. հանցանքներից հետո, դարձել են մեր կենսակերպը։ Այժմ մենք անսահման բռնություն և անառակություն ունենք ամենուրեք, մեր տներում, զորանոցներում, աշխատավայրերում, հիվանդանոցներում, բոլոր ասպարեզներում, քաղաքականությունից մինչև լրատվամիջոցներ՝ մարդկանց, կենդանիների, բնության, քաղաքների, մշակույթի, ամեն ինչի դեմ։ Անօրենությունը, անպատժելիությունը, անարդարությունը և անտարբերությունը ևս ամենուրեք են»։

Աքթարը Հայոց ցեղասպանության ժխտումը նկարագրում է որպես Թուրքիայի վրա շարունակվող «անեծք», որը թուրքական հասարակության մեջ հանգեցրել է ներկայիս բազմաթիվ չարիքներին. «Որոշակի շիզոֆրենիա, որն ստիպում է անմիջապես մոռանալ և փորձել մյուսներին ևս ստիպել մոռանալ հասցված բռնությունը։ Սա ընդհանուր հիվանդություն է, որը գերազանցում է սովորական ամենօրյա քաղաքականության պատրանքը: Այնուամենայնիվ, անցյալի բռնությունների ճնշված հիշողությունները պահպանվում են հասարակության ենթագիտակցության մեջ՝ ավելի շատ բռնություն ստեղծելով, փորձելով մեր խելագարության սահմանները։ Այնպես որ, փորձելով մոռանալ մի չարիքը՝ մենք նորն ենք ստեղծում… Միգուցե սա հասարակության անեծքն է, որը հրաժարվում է կամովին առերեսվել իր անցյալի բռնությանը՝ ակամա դիմակայելով ամենօրյա բռնությանը՝ իր բոլոր աղետաբեր հետևանքներով»։

Իր գթասիրտ մարդասիրական հոդվածի վերջում Աքթարը վերատեղադրում է մեկ այլ հզոր հոդված, որը նա գրել էր մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, «Թարաֆ» թերթում, որը թուրքական իշխանությունները ջնջել են կայքէջից։

Իր ավելի վաղ հոդվածում պրոֆ. Աքթարը նաև ընդունում է, որ այսօր Թուրքիայում տեղի ունեցող չարիքները, թուրքական հասարակությանը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի անեծքներով. «Ով գիտի, մեզ հետապնդող բոլոր չարիքները, անվերջ զանգվածային սպանությունները և այս դժբախտություններից դուրս գալու մեր անկարողությունը, միգուցե պայմանավորված է դարավոր անեծքով և դարավոր ստով։ Ի՞նչ եք կարծում։ Սա, թերևս, հայերի, երեխաների, կանանց և տղամարդկանց նզովքն է, որոնք նահատակվեցին հառաչանքով և թաղվեցին առանց դագաղի։ Սա միգուցե մեր հոգիներում առաջացած փոթորիկներն են, որ ստեղծվել են դեռևս հոգեվարքում գտնվող ուրվականների՝ մեր բոլոր դժբախտ քաղաքացիների, ներառյալ հույների և սիրիացիների, իսկ հետագայում ալեվիների և քրդերի կողմից։ Հավանաբար, 1915 թվականից ի վեր կոտորածները, որոնք դեռևս հաշվի չեն առնվել և դրա համար մինչ օրս չվճարված գինն այժմ տարբեր տեղերում վճարում են մեր թոռները։ Անիծված ենք խլված, գողացված կյանքերի, թալանված տների, ավերված եկեղեցիների, բռնագրավված դպրոցների և բռնազավթված ունեցվածքի համար… «Թող Աստված տա այս ամենի համար վճարես քո գալիք բոլոր սերունդներով»… Արդյոք մենք վճարո՞ւմ ենք մինչ օրս արված ողջ անարդարության գինը։ Արդյոք փոխհատուցումը դրսևորվո՞ւմ է այն հոժարակամությամբ, որ չենք կարողանում առերեսվել մեր անցյալի մեղքերին կամ անբարեխիղճ ձևով, որ դարձել է մեր սովորությունը՝ անարդարության նկատմամբ մեր երկարատև հանդուրժողականության պատճառով։ Թվում է, թե մեր հասարակությունը մեկ դարի ընթացքում քայքայվել է՝ թարախակալելով ամբողջ շրջապատը»:

Երբ թուրք ղեկավարները ընդունեն իրենց նախնիների կատարած զանգվածային հանցագործությունները և հատուցեն դրանց համար, ինչպես պրոֆ. Աքթարն է առաջարկում, ապա միայն այդ ժամանակ Հայաստանն ու Թուրքիան կարող են նորմալ դիվանգիտական հարաբերություններ հաստատել, և միայն դրանից հետո նրանք կարող են անցյալը թողնել հետևում։ Թող Ալլահի օրհնությունը լինի այս արդարամիտ թուրքի և նրա աստվածային արդարության հետապնդման վրա…

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search