Artsakhpress

Քաղաքական

Քանի փուլ ունի ԼՂ հակամարտության լուծումը կամ ինչպես կտրատել սալյամին․ Աննա Մկրտչյան

Հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, նշել է, որ այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել և հարկավոր է փուլային մոտեցում։

Քանի փուլ ունի ԼՂ հակամարտության լուծումը կամ ինչպես կտրատել սալյամին․ Աննա Մկրտչյան

Քանի փուլ ունի ԼՂ հակամարտության լուծումը կամ ինչպես կտրատել սալյամին․ Աննա Մկրտչյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս հայտարարությանը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ՝  ընդգծելով, որ խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ։


Փուլային, թե՞ փաթեթային․ բառախաղ թվացող այս մեթոդաբանական մոտեցումներն էական ազդեցություն ունեն բանակցությունների ընթացքի վրա, այդ իսկ պատճառով կողմերը մշտապես զգայուն են նման ձևակերպումների նկատմամբ։ Կողմերի նախապատվությունները հասկանալու համար փորձենք հասկանալ հակամարտության կարգավորման նրանց տեսլականները։

Հայկական կողմի համար առանցքային խնդիրն է ԼՂ բնակչության անվտանգության ապահովումը, որը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմից դուրս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացման միջոցով։ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է հետ բերել Լեռնային Ղարաբաղը՝ անկախ այնտեղ ապրող բնակչության լինել-չլինելուց, նրանց ցանկություններից կամ իրավունքներից, ինչպես նաև ԼՂ հարակից տարածքները։

Այսպիսով, հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որի շուրջ կողմերն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ, այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում դրա լուծումն ամենաբարդն է։

Մարտավարական տեսակետից հայկական կողմի համար նախապատվելի է հակամարտության կարգավորման բոլոր տարրերի փաթեթային քննարկումը և դրանց շուրջ ամբողջական պայմանավորվածությունների ձեռք բերումը, որոնք հետագայում կյանքի կկոչվեն արդեն փուլային տարբերակով։

Ինչպես հայտնի է, այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կարգավորման վեց տարր (հարակից տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ ԼՂ համար, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, հանրաքվեով ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում, տեղահանվածների վերադարձ, անվտանգության միջազգային երաշխիքներ)՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա, որոնք են ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Կարևոր է ընդգծել, որ համանախագահները բոլոր վեց տարրերը համարում են մեկ ամբողջություն և ընդգծում, որ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի։

Նշենք, որ խնդրի փաթեթային կարգավորումը կարելի է ներկայացնել որպես այսպես կոչված հաղթող-հաղթող (win-win) մոտեցման դրսևորում, երբ փորձ է արվում խուսափել հաղթող-պարտվող երկվությունից և առկա բոլոր հարցերի միաժամանակյա քննարկման միջոցով հասնել ընդունելի փոխզիջման։

Ադրբեջանական մոտեցումն այլ է՝ մաքսիմալիստական և հակամարտային։ Պատրաստ չլինելով առանցքային հարցի՝ ԼՂ կարգավիճակի խնդրի լուծմանը՝ Ադրբեջանը ջանում է կիրառել «սալյամիի կտրատում» (salami slicing) անվամբ  բանակցային մարտավարության տեղայնացված մի տարատեսակ։ Այս մարտավարությունը, որի անվանումը առաջացել է պատմական այլ համատեքստում, ենթադրում է, որ ամբողջական նպատակի անհասանելիության պատճառով բանակցող կողմը մեկը մյուսի հետևից պահանջում է ավելի փոքր զիջումներ։ «Սալյամիի կտրատումը» ավելի հաճախ կիրառվում է ցածր վստահության մթնոլորտում և աշխատում է, երբ սկսում են ցածր կարևորություն ունեցող հարցերից։

ԼՂ հակամարտության համատեքստում Ադրբեջանը փորձում է հարցը «կտրատել» փուլերի և առանձին տարրերի շուրջ քննարկումներում գրանցել իր համար ցանկալի լուծումներ՝ այդ ընթացքում մշտապես դիմելով ուժի սպառնալիքի կամ երբեմն էլ ուժի կիրառման։

Այսպիսով, «սալյամիի կտրատումը»  Ադրբեջանի գերակա մարտավարությունն է, որը բավականին եսակենտրոն է, ոչ արդյունավետ և չի կարող փոխզիջման հիմք լինել, քանի որ հաշվի չի առնում հակամարտող բոլոր կողմերի շահերը։ Փուլային կարգավորման հնարավոր ջատագովները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։

 

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Աղբյուր` Panorama.am

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search