ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարության արտագնա ընդունարանը՝ ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական ընդունարանին քաղաքացիների դիմուների հետ աշխատանքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարինա Սորոկինայի եւ Ընդունարանի առաջատար իրավախորհրդատու Վիկտոր Մազուրի ղեկավարությամբ, ավարտել Է աշխատանքը Հայաստանի ռուսական ռազմակայանում:
ՀՌՕ-ի հրամանատարության արտագնա ընդունարանն ավարտել Է աշխատանքը Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ՀՌՕ-ի միավորված ռազմավարական հրամանատարության արտագնա ընդունարանը Գյումրիի զինվորական կայազորի սպաների տանը խորհրդատվություն Է անցկացրել զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական անձնակազմի եւ ՌԴ զինուժերից զորացրված քաղաքացիների համար: Զորամիավորման հրամանատարությունը պատվիրակությանը ներկայացրել Է բնակելի ու վարչական օբյեկտները ռազմակայանի զինվորական ավաններում, ծանոթացրել Ընդունարանի անդամների կյանքին, կենցաղին ու խնդիրներին: