Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է, իսկ քննադատական հայացքներ ունեցողները գտնվում են ազատազրկման վտանգի մեջ:
BBC. Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է BBC լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն առաջ են մղում կառավարական գիծը: Դրանցից որոշները պատկանում են նախագահի ազգականներին կամ գործընկերներին»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում։
Գործակալությունը հիշեցնում է նաև «Լրագրողներն առանց Սահմանների» կազմակերպության 2017թ-ի հայտարարությունը, որ նշում է, որ Իլհամ Ալիևը անողորմ պատերազմ է սկսել երկրում մնացած քննադատների հանդեպ։
«Բի-Բի-Սի»-ն նաև գրում է, որ շատ թերթեր հրապարակվում են քաղաքական կամ անհատական շահերից ելնելով։ Իսկ նրանց տարածքում սահմանափակվում է միայն Բաքվով։ Ադրբեջանում սոցիալական մեդիան օգտագործվում է որպես ազատ խոսքի հարթակ։