Комсомольская правда. Воронеж թերթը հոդված է հրապարակել դեպի Հայաստան ճանապարհորդության մասին՝ նշելով, որ հնագույն երկիր այցելությունն անմոռանալի կդարձնեն հեքիաթային վայրերը, տաք կլիման, տեղական խոհանոցը եւ ռուսերեն խոսող, հասկացող բարեհոգի մարդիկ:
Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում. Комсомольская правда
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է rusarminfo.ru-ն:
«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Առաջին տեղը, ուր յուրաքանչյուր զբոսաշրջիկ ձմեռային Հայաստանում պետք է այցելի լեռնադահուկային կուրորտ Ծաղկաձորն է: Այն երկրում ամենահայտնի եւ ամենամեծ հանգստի գոտին է: Ծաղկաձորը Թեղենիս լեռան լանջերին է՝ Երեւանից մեքենայով մեկ ժամի հեռավորության վրա»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանի մասին հոդվածում:
Ծաղկաձորից բացի, ռուսական պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Սեւանա լիճ, որն անվանում են Կովկասի մարգարիտ, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ, ինչպես նաեւ կոնյակի գործարան Երեւանում ու մայրաքաղաքի տեսարժան վայրեր: